Չեչեն կնոջ սպանությունը կատարած 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով ՀՀ ՔԿ-ին։
Նշվում է, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն հոդվածով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում սպանվել է Չեչնիայի քաղաքացի՝ 23-ամյա Այշատ Բայմուրադովան։




