Չե՛ն հաջողի, հաշվեհարդար չի՛ լինի. Սամվել Կարապետյանի եղբորորդի

«Մենք չհասկացանք, թե ինչու էին մեզ տարել 6-րդ վարչություն։ Ինչ-որ էմոցիոնալ պոռթկումների արդյունք էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված մեղադրանքին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ «Ամբողջը տեղի է ունեցել հանրության առաջ, բոլորս էլ կարող ենք տեսնել՝ ինչ մոտիվներով ինչ են մարդիկ ուզում անել։ Շատ զարմանալի և հետաքրքիր մոտեցում էր»։

Հարցին, թե «քաղաքական հաշվեհարդա՞ր է սա», Կարապետյանը պատասխանեց․ «Հաշվեհարդար չի կարող լինել մի պարզ պատճառով, որ պետք է հաջող լինի, որ հաշվեհարդար լինի. հաջող չի՛ լինելու»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։