Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա էլ Երևանի Չարենցի անվան դպրոցն է դասադուլ սկսում. տարրական դասարանի ծնող է երեկ ձերբակալվել հենց դպրոցի ներսում` ծնողի ծեծելուց, ուսուցչուհուն ու տնօրենին հարվածներ հասցնելուց հետո։ Մանրամասները տեսանյութով կհրապարակեմ։
Ձերբակալված ծնողն արդեն 2-րդ անգամ է իր զավակի դասընկերների հետ մենամարտի մեջ մտնում, ահաբեկում ու սպառնում մյուս երեխաներին, մի անգամ ընդհուպ ավելի ծանր հետևանքով միջադեպ էր հրահրել, բայց այդ մասին տեսանյութում կլսեք
Տնօրեն Մարգարիտա Սարգսյանը համառորեն հրաժարվել է պարզաբանումներ տալ տեսախցիկի առաջ, պատմեց լիքը բաներ.. բայց դրանք ավելի լավ էր քննիչներին պատմի ու իր վերադասին, որ խնդրին լուծում տա»։