Չարենցավանում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. մանրամասներ

Հայտնել էինք, որ սպանություն էր տեղի ունեցել Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում, եղել են նաև վիրավորներ։

Նշվել է, որ սպանվածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է, իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

«Արմենիա սպուտնիկ»-ը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Չարենցավանում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որից 1-ը մահացել է։ Այս մասին լրատվականին հայտնել են ՔԿ-ից:

1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության ու առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով, նա ձերբակալվել է: