Armlur.am-ը տեղեկացավ, որ Չարենցավանի սպանության գործով 5 անձ ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով․ 5 անձ ձերբակալվել է:
Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության պատճառը միմյանց երկար ու «թարս» նայելն է եղել, ինչից հետո սկսվել է վեճ մի խումբ տղաների միջև, և մեկ անձ սպանվեց:
Մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է: Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը, որոնք հիվանդանոցում են։
Հիշեցնենք, որ դեպքը եղել էր մարտի 29-ին․ «Porsche Cayenne»-ով և «Jeep»-ով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ։ Սպանությունը եղել էր Չարենցավանի հայտնի «Ginats» ռեստորանի հարակից տարածքում։ Քրեական վարույթի շրջանակներում 20-ից ավելի երիտասարդներ են հարցաքննվել, ավելին ենթադրյալ սպանություն կատարողը ինքնակամ ներկայացեռլ է իրավապահներին, և ձերբակալված անձանցից մեկն էլ նա է: