Չարենցավանի եկեղեցում 57–ամյա տղամարդուն սպանել են դագաղի մոտ։ Այս մասին NEWS.am–ին պատմել է դեպքի ականատեսներից մեկը։
«20 տարեկան տղա էր մահացել ավտովթարից, նրա հուղարկավորությունն էր։ Հոգեւորականը եկավ, որ արարողությունը կատարի, միչ քիչ անցավ, ժողովուրդը սկսեց ճվճվալ, գոռգոռալ, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, մեկն էլ մի հոգի ասաց՝ քավորին սպանեցին, լրիվ արյուն էր եկեղեցին։ Մենք սպանողին չենք տեսել, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում»,– ասաց ականատեսը։
Հիշեցնենք, որ Չարենցավանի եկեղեցում երեկ 57–ամյա տղամարդու են սպանել։ Կասկածյալը ձերբակալվել է։