Չարենցավանցիները, որոնք երեկ նստացույց են արել՝ իրենց բողոքն արտահայտելով Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու որոշման դեմ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո բնակիչներին է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու հայտնել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի իրենց հետ։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել է ակցիայի մասնակիցներից Գևորգ Հակոբյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ՝ հարսանիքին մասնակցելու համար, մեզ է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու ասել՝ Վահե Ղազարյանն առաջիկայում հանդիպելու է ձեզ հետ և քննարկելու է իրավիճակը»,- ասել է բնակիչը։