Ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի մեքենա է բшխվել Եղվարդում․ կան վիրшվորներ

Այսօր՝ հունվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։