«Ճանապարհային նշանների խողովակները մայթի կենտրոնում են տնկել»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Բագրևանդ փողոցից դեպի գյուղ Ձորաղբյուր ճանապարհը հիմնանորոգվում է։ Ուրախացել էի, երբ տեսա, որ նաև նորմալ մայթ են որոշել կառուցել։
Մեկ էլ էսօր պատահական նկատեցի, որ ինչ-որ շատ խելացի մարդիկ որոշել են մայթերի հենց մեջտեղներում խողովակներ տնկել (ենթադրում եմ ճանապարհային նշանների համար։
Էս 2 հատը չի, ամբողջ փողոցի երկայնքով, երկու կողմից, մոտ 50 հատ տնկվելա։
Դավիթ Խուդաթյան ենթադրում եմ Դուք պետք ա ասեք, որ տեղափոխեն»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։