«Ճանաչեցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ ՀՀ լեգիտիմությունը»․ Նիկոլ Փաշինյան

Անվտանգությունը սեփական խոցելիությունը նվազեցնելու գործընթաց է»,- Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոցելությունները նվազեցնելու մեր պատկերացումների մեջ արդյո՞ք վերջին տարիներին բան փոխվել է, այո՛, էական հանգամանքներ են փոխվել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ շրջանում մեր անվտանգության ապահովման գործիքները բանակն ու ռազմաքաղաքական դաշինքներն էին, սակայն պատմությունն ապացուցեց, որ այդ բանաձևը չաշխատեց։ Նա որպես օրինակ կրկին մեջբերեց ՀԱՊԿ-ը և վերջինիս կողմից ՀՀ-ին անհրաժեշտ պահին օգնության չհասնելը։
Փաշինյանի խոսքով անվտանգության ապահովման առաջնային գործիքների կազմում կարևորագույնը լեգիտիմությունն է և որ Պրահայում, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առաջին քայլն է արվել ճանաչելու նաև ՀՀ լեգիտիմությունը։ Որպես լեգիտիմության հիմնավորում՝ Փաշինյանի մեջբերեց Ալմա Աթիի հռչակագրում ամրագրված դրույթները։ «Ճիշտ էր Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ Դա նրա համար էր, որպեսզի ճանաչեմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, լեգիտիմությունը, այլ ճանապարհ չկար»,- ասաց Փաշինյանը։
«Միայն չկրակելը դեռևս խաղաղություն չի, մենք ունեցել ենք ժամանակաշրջան, որ համարյա չեն կրակել, չնայած այդպիսի տարի չենք ունեցել, որ սահմանին զոհեր չունենանք»,- նշեց Փաշինյանը՝ անցում կատարելով նախաստորագրվեծ խաղաղության համաձայնագրին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։