Չաղ Ռուստամին թույլ են տվել մեկ ժամով մասնակցել հոր թաղմանը

Քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել և տարել են հոր հոգեհանգստին: ArmLur.am-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրում է՝ վերջինի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ 3 օր թույլատրեն մասնակցի իր հոր հոգահանգստին եւ հուղարկավորությանը, սակայն ընդամենը մեկ ժամ են թույլ տվել մասնակցի իր հայրիկի հոգեհանգստի արարողությանը։

Սպանությունից անցել է 7 օր, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկան:

Կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն, իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հորը սպանողների ինքնությունը։ Առաջիկայում իրավապահ մարմինները կոնկրետ գործողությունների են գնալու, և սպասվում են ձերբակալություններ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։