«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է․ ինչ վարկած է շրջանառվում. ԶԼՄ

«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը, հիվանդանոցում մահացել է։
Նախօրեին Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
«Իշխանության» տեղեկություններով՝ շրջանառվող միակ վարկածը վենդետան է։ «Չաղ Ռուստամը» այս պահին կալանավայրում է՝ քրեական հեղինակություն Ֆազի սպանության գործով։ Սակայն իրավապահները չեն կարողանում հիմնավոր ապացույցներ ձեռք բերել առ այն, որ Չաղ Ռուստամի հոր սպանությունը պատվիրել են Ֆազի մերձավորները։ Մեր տեղեկություններով՝ մահափորձի ժամանակ Ֆազի եղբայրը եղել է տանը, եւ որեւէ փաստ, կամ հիմնավոր կասկած չկա, որ հենց նա է կատարողը։
Նշենք, որ Չաղ Ռուստամի հոր սպանության կատարողները հայտնաբերված չեն, գործով դեռեւս ձերբակալված կամ կալանավորված անձ չկա։
Լիա Սարգսյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։