«Ցեղասպանության հուշահամալիրում իրականացվող աշխատանքների համար հատկացվել է 800 միլիոն դրամ»․ Ժաննա Անդրեասյան

«Մենք ունեինք շատ վատ իրավիճակ թե՛ Ցեղասպանության թանգարանում, թե՛ հուշահամալիրում։ Ժամանակին ջրահեռացման համակարգ չի եղել, մենք ունեինք իրավիճակ, երբ անձրևաջրերը հոսում էին, որը լրջագույն խնդիրներ էր բարձրացնում նաև հուշահամլիրի հետագա ամրության և պահպանման համար»,- ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա հայտնել է․ որ Ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։

«Օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են։ Ցեղասպանության թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո։ Բուն աշխատանքների իրականացման համար շուրջ 300 օր է հատկացված»,- հավելել է Անդրեասյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։