Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվում է գյումրեցի մի քանի դպրոցահասակների մասնակցությամբ մի միջադեպ, որի ժամանակ արցունքաբեր գազ են փչել 16-ամյա մի պատանու աչքերին։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։

Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։

Շտապօգնության Շիրակի մարզային կայանից ահազանգել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի ավագ համայնքային ոստիկան Դավթյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ Գարեգին Նժդեհ պողոտայում 16-ամյա երիտասարդին են մոտեցել երեք դպրոցահասակներ (ի դեպ, նրանք բոլորը նույնը դպրոցից են՝ մեկը սովորում է 8-րդ, մյուս երկուսը՝ 7-րդ դասարանում)՝ վիճաբանելով ու ծեծի ենթարկելով նրան։

Ըստ գործի նյութերի, նրանք չեն բավարարվել ծեծով, այլ միջադեպին մասնակից աղջկա մոտից՝ նրա առաջարկով (ի դեպ, ըստ նախաքննության, վիճաբանությունը ծագել է նրա պատճառով), վերցրել են արցունքաբեր գազը ու ցփնել տղայի դեմքին։

Տուժող տղայի մայրը ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։