Search
Close this search box.

Ծեծկռտnւք՝ քոլեջում. ուսանողների մոտ դшնшկ է եղել

Please enter a valid URL

Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է: Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել:

Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի 16 տարեկան երկու ուսանողի: Նաև բաժին են ներկայացվել ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանողի: Անձնական խուզարկությամբ ձերբակալված երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: