Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ծեծկռտուք՝ Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև
Իրավապահները այսօր առավոտից էլ ավելի են խստացրել հսկողությունը Փարաքար խոշորացված համայնքում. ամենուր մեծաթիվ ոստիկաններ կան:
Պատճառն այն է, որ գիշերը Փարաքարում, ոստիկանական հենակետից մի փոքր այն կողմ, ծեծկռտուք է տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի և ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև: Կռիվն այնպես է թեժացել, որ կողմերը միմյանց վրա քարեր են նետել:
Նույն գիշեր անհայտ անձինք կոտրել են Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանը:
Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանութունից երկու շաբաթ անց, փաստացի, Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ծեծկռտուքի մասնակիցները չեն ձերբակալվել, մի մասն էլ դիմել են փախուստի»: