Փետրվարի 11-ին, ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Ինչպես գրում է Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 13-ամյա Ալիկ Հ-ն է, ով սովորում է Լոռու մարզի այն դպրոցում, որտեղ նա դաժան ծեծի է ենթարկվել, և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։




