Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին» (0:1)։

Խաղից հետո հանդիպման վերաբերյալ կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

​«Ցավալի է պարտվել այսպես՝ 11-մետրանոցի պատճառով։ Առհասարակ, դժվար է հասկանալ նման 11-մետրանոցները, դժվար է ընդունել, երբ ամբողջ խաղն անցել է պայքարում։ Բայց պետք է գլուխը բարձր պահել, առաջ նայել, ավելի շատ աշխատել՝ փորձելու համար փոխել իրավիճակը»,- Sky Sport-ի հետ զրույցում հայտնել է մխիթարյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։