Ծառուկյանի շուրջ հանրային համախմբումը ցնցումների մեջ է գցել ռեժիմին

Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող քաղաքական ուժերի լայն համախմբումը ցնցումների մեջ է գցել առանց այն էլ կայունությամբ աչքի չընկնող փաշինյանական ռեժիմի ներկայացուցիչներին: «Մայր Հայաստան» կուսակցության համագումարի որոշումը՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցել ԲՀԿ-ի հետ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև այլ կուսակցությունների կողմից նմանատիպ մտադրության դրսևորումը ցույց է տալիս, որ տեղի է ունենում խոշոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, որն իրական այլընտրանք և սպառնալիք կարող է դառնալ գործող իշխանության համար: Գործի են դրվել տարբեր քարոզչական միջոցներ, որոնց նպատակը միավորման գաղափարի վարկաբեկումն է:

Հանրային հեռուստաընկերություն կոչվածից  մինչև խորհրդարանի տարբեր մակարդակի ՔՊ-ականներ մեկ կենտրոնից տրված հրահանգով փորձում են Գագիկ Ծառուկյանին մեկ կապել Բելոռուսի հետ, մեկ Ռուսաստանի, ներկայացնել այնպես, իբրև թե Ծառուկյանը հրահանգավորվում է այդ երկրներից, այնտեղից է ուղղորդվում` դրա համար չունենալով որևէ ապացույց: Սա այն դեպքում, երբ ռեժիմի պարագլուխը ինքն է հպարտանում, որ բարեկամական հարաբերություներ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միշուստինի հետ, իսկ նրա Ազգային ժողովի նախագահը գնում է Ռուսաստան` հանդիպելու Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ կարգի պաշտոնյանների հետ, իրենց հավատարմությունն ու հնազանդությունն են արտահայտում առ այն, որ իրենք Ռուսաստանի  թշնամին չեն և որևէ թշնամական գործողություն չեն իրականացնի Ռուսաստանի դեմ, սակայն Ռուսաստանից վերադառնալուց հետո՝ Ռուսաստանը հռչակում  են բռնապատեական երկիր։  Այդ պայմաններում Ռուսաստանից ուղղորդվելու մեջ մեղադրում են Գագիկ Ծառուկյանին և Բարգավաճ Հայատանին, որոնք միշտ հանդես են եկել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության շահերից, որևէ պարագայում չթաքցնելով, որ կողմ են Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, որոնք հիմնված կլինեն ինքնիշխանության և յուրաքանչյուր երկրի  շահերը փոխադարձ հարգելու սկզբունքի վրա:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հայտարարեց, որ ապագա խորհրդարանում չեն լինելու օլիգարխներ, թերևս նկատի ունենալով նաև Գագիկ Ծառուկյանին: Նա հաստատապես չգիտի, թե ինչ է օլիգարխը, և ինչով է օլիգարխը տարբերվում գործարարից և բարեգործից, գուցե նաև այն պատճառով, որ հիշողության կորստի խնդիր ունի: Հիշողության վերականգնման համար ասենք, որ Փաշինյանն ինքն է 2018 թվականին հայտարարել,  որ Ծառուկյանը խոշոր գործարար է, խուսափելով օլիգարխ ձևակերպումից, իսկ չիմացողների և կրթության պակաս ունեցողների համար ասենք, որ օլիգարխներ փնտրեն և հաստատ կգտնեն իրենց շրջապատում, որովհետև օլիգարխը այն մարդն է, ով լինելով խոշոր գործարար, ազդեցություն ունի իշխանության մարմինների ձևավորման, կադրային քաղաքականության, ինչպես նաև որոշումների կայացման վրա: Գագիկ Ծառուկյանը երբևէ չի ոնեցել պետական պաշտոն, և մշտապես հայտարարել է, որ ինքը ոչ վարչապետի, ոչ նախագահի և ոչ էլ այլ պաշտոն զբաղեցնելու ամբիցիա ու ցանկություն չունի, իր նպատակը Հայաստանի բարգավաճմանն ու զարգացմանը նպաստելն է, ինչին էլ նվրել է գործարարի ու քաղաքական գործչի հմտությունները:

Ինչ վերաբերվում է գործարարների կողմից երկրի քաղաքական կյանքին մասնակցությանը, դրանում որևէ դատապարտելի կամ հանրային վտանգավոր բան չկա. ամբողջ աշխարհում գործարարները ամենաակտիվ մասնակցությունն ունեն իրենց երկրների քաղաքականության ձևավորման վրա, քանի որ շահագրգռված են իրենց երկրների կայունության և զարգացման գործում: Թող նայեն իրենց սիրելի Միացյալ Նահանգներին, որին համարում են ժողովրդավարության էտալոն և ասեն՝ արդյո՞ք այնտեղ որևէ մեկը կարող է ասել, թե թույլ չի տա, որ նախկին նախագահները կամ օլիգարխները լինեն իշխանության մեջ: Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ է, և օլիգարխ:

Ինչ է հուշում ռեժիմի և նրա ներկայացուցիչների այս խուճապը: Հասկանալով, որ իրենք արդար և մրցակցային ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունեն, որ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ձևավորվող ընդդիմադիր բևեռը կարող է համախմբել հանրության զգալի շերտերի, սրանք որոշել են վարչական և այլ ապօրինի մեթոդներով սահմանափակել մարդկանց ընտրական իրավունքը, դիմել տոտալ ընտրակեղծարարության: Ընտրակեղծարարությունը ոչ միայն քվեատուփի մեջ քվեաթերթիկ լցոնելն է, կամ քվեաթերթիկները հաշվելիս տարբեր զեղծարարությունների դիմելը, այլ նաև մարդկանց ընտրելու և ընտրվելու իրավունքի սահմանափակումը:

Համոզված ենք, որ նման կեղածարությունը չի կարող անարձագանք մնալ հայ հասարակության կողմից, ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձևավորելու մարդկանց սահմանադրական իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորմանը կտրվի համապատասխան արձագանք` հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի այն փաստի հետ, որ Հայաստանի իշխանությունը լինի ոչ թե իր կողմից ընտրված, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նշանակված:

ArmLife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։