Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հեղել Բանակի օրվա առթիվ։
«Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:
Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.
Պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը
Ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը
Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ։
Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ. թող խաղաղ երկնքի տակ Ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:
Փառք զինված ուժերին,
Փառք նահատակներին,
Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա՝ չմոռանալով կրկին նշել՝ «երկու զինվորի հպարտ մամա»։




