Պոկրովսկում իրավիճակը ծանր է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսները կենտրոնացրել են իրենց հիմնական հարվածային ուժերը, սա դժվարին իրավիճակ է ստեղծում Պոկրովսկում և բոլոր հարակից շրջաններում։ Քաղաքում, քաղաքի ծայրամասերում լարված մարտեր են ընթանում։ Քաղաքում կան դիվերսիոն և հետախուզական խմբեր։ Լոգիստիկան դժվար է»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը։




