Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Մոսկվայի իշխանություններն էլ հայտնել են Մոսկվա թռչող 3 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Արտակարգ ծառայությունները աշխատում են վթարի վայրում», — գրել է քաղաքապետ Սոբյանինը Max սոցցանցում։
Ռոսավիացիան էլ հայտնում է, որ «Վնուկովո» օդանավակայանում ԱԹՍ–ների վտանգի պատճառով գործում են որոշ սահմանափակումներ` չվերթերն ընդունում և ուղարկում են՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցված կարգով։
Նշվում է, որ հնարավոր են թռիչքների ժամանակացույցի որոշ փոփոխություններ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։