Մեկ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի 82 ԱԹՍ, հայտնել են ՊՆ-ից։
«Անցած գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 6-ի ժամը 23.30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 06.10-ը, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և առգրավվել է 82 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչությունում:
Ազովի ծովի երկնքում 31 ԱԹՍ է խոցվել, Ղրիմում՝ 11, Ռոստովի մարզում՝ 10, Կրասնոդարի երկրամասում՝ 9, Սև ծովի վրա՝ 8, Վոլգոգրադի մարզում՝ 7, Բելգորոդում՝ 4, Կուրսկում և Օրլովսկում՝ մեկական:
Ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին՝ ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին: