Ծանր գիշեր․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 97 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 8–ի ժամը 22.41–ից մինչև օգոստոսի 9–ի ժամը 05.05–ը ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 28 ԱԹՍ են ոչնչացրել Կուրսկի մարզի տարածքում, 13-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 13-ը՝ Կալուգայի մարզի տարածքում, 10-ը՝ Տուլայի մարզի տարածքում, 8-ը՝ Օրյոլի մարզի տարածքում, 8-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 7-ը ՝ Ազովի ծովի ջրատարածքում, 5-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 2-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 1-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 1-ը՝ Մոսկվայի մարզի տարածքում, ևս 1-ը՝ Լիպեցկի մարզի տարածքում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։