Search
Close this search box.

«Ծանր և նյարդային»․ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ երեկվա հանդիպման մասին

Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Որևէ ֆուտբոլիստին առանձին չեմ նշի։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։ Պաշտպանը, որը սխալվեց, իր ակումբում խաղային պրակտիկա չունի, նույնն էլ կարող եմ ասել Ռանոսի մասին։ Բարդ հանդիպում էր, մարտական ոչ ոքի ստացվեց։ Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի տղաներին նվիրման համար։ Փորձելու ենք շարժվել առաջ և պատրաստվել Հս․ Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։