Կարծում եմ՝ ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄն նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանը որպես Ալբանիա ներկայացնելուն, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր կառավարության նիստին ես էլ երկու հարգելի մարդկանց անուններ շփոթեցի, բայց դա չի նշանակում, որ ես չեմ տարբերում, թե ով՝ ով է։ Ինձ ասացին, որ ես Վիկ Դարչինյանի փոխարեն ասել եմ Նշան Մունչյան, բայց դա չի նշանակում, որ ես Վիկ Դարչինյանին Նշան Մունչյանից չեմ տարբերում»,-ասաց նա։