Ցանկացած անկլավի վերադարձ՝ առանց որոշակի փոխզիջման, անընդունելի է. Դավիթ Տոնոյան

Ինձ համար ցանկացած անկլավի վերադարձ՝ առանց որոշակի փոխզիջման, անընդունելի է, մասնավորապես՝ Տիգրանաշենը, News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Լրագրողի հարցին, թե կոնկրետ Տիգրանաշենի վերաբերյալ ինչ անհանգստություն ունի, Տոնոյանը պատասխանել է.

«Ռազմական տեսանկյունից անընդունելի տարբերակ է, բայց բանակցություններն ինչ ձևաչափով կգնան՝ չեմ կարող ասել»։

Ինչ վերաբերում է Արծվաշենին, Դավիթ Տոնոյանն ասել է.

«Արծվաշենը Հայաստանի Հանրապետության տարածք է, ՀՀ տարածքը պետք է վերականգնվի։ Չի կարելի ՀՀ տարածքը և անկլավը նույն հարթության մեջ դնել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։