ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և այգու փոխարեն անապատ. Քրիստինա Վարդանյան

Բյուջեից մեկ միլիոն դոլարի ծախս և ԱՅԳՈՒ փոխարեն ԱՆԱՊԱՏ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։

«Սա մի փոքր տեսանյութ է, որի ընթացքում խոսում եմ այն խնդիրների մասին, որոնք համակարգային բնույթ ունեն և ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և ոլորտի մասնագետ, մշտապես բարձրաձայնելու եմ այն, ինչ կարևոր եմ համարում, անկախ տարբեր որակումներից։ Բնությունը և բնակչության առողջությունը քաղաքականությունից վեր են, փորձեք ընդունել ասածս և առաջնորդվեք գիտահեն ճանապարհով, որն առայժմ չեք արել և վնասել եք մայրաքաղաքի մեկ միլիոնից ավել բնակչությանը և քաղաքի կենսաբազմազանությանը։

Այս սուզանավում բոլորս միասին ենք, հասկացեք ի վերջո…

Նկարում՝ 2021-ին իմ և մեր զոհված ԶԻՆՎՈՐԻ եղբոր հետ տնկված սոճին է, որը պայքարում է կյանքի համար, մնացած ճստոների հետ միասին։

Շոգ և էկոխնդիրներով լի Երևանում, հասուն ծառերը «հնձելու» փոխարեն, ձեզնից առաջ ստեղծածը պահպանեք՝ բնակչության շրջանում թթվածնախաղցի հարց է կանգնած»,– գրել է նա։

Տեսանյությում Քրիստինա Վարդանյանը ցուցադրում է Նոր Նորքի 2–րդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին եւ նշում. «Եկեք հասկանանք, մենք ի՞նչ ենք պատկերացնում, երբ որ ասում ենք այգու բարեկարգում, և ի՞նչ ենք մենք ընտրում, ընտրում ենք կանաչը, ընտրում ենք ծառերը, թե՞ ընտրում ենք տոմետը, կիզիչ արևի տակ նստարանները, չորացած ծառերը։ Տեսեք այս ահռելի տարածքի մեջ, որը ուղղակի բետոնի հրապարակ է դարձել, այս մի հատ ծառն է, որ ի վիճակի է եղել առհասարակ այս տարածքում ստվեր իրականացնել։ Այս ծառի համար նույնիսկ չի ստեղծված ստանդարտին համապատասխան բնաբաժակ։

Հիմա վերանորոգումից հետո մենք նայում ենք, ամբողջ այգին չորացած ծառերով է, բաց կիզիչ արևի տակ նստարանների ահռելի քանակ, որ հասկանալի է, որ Երևանի պայմաններում այս նստարանների վրա մարդիկ նստելու են միայն այն ժամանակ, երբ որ արևը մայր է մտնում։ Այսինքն, օգտագործել այս տարածքը որևիցե ձևով հնարավոր չի, և տեսնում եք նաև մարդիկ չկան, էլի քանի ծառ կա, ոչ մի ծառի համար ստանդարտ բնաբաժակներ ստեղծված չեն։

Ուղղակի պետք է նորից գումարներ ծախսի քաղաքը, նորից ծառեր տեղադրի։ Ուզում եմ այստեղ անպայման ֆիքսել, որ ամենադիմացկունները հենց թեղի ծառատեսակն է, որի դեմ կանաչապատման ՀՈԱԿ–ը անտրտունջ պայքար է տանում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։