«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ «Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»։