ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները հիմնականում բաց են:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջամշլու-Ծիլքար և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է։
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:




