ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, թե երբ կակտիվանա «YouTube»-ի մոնետիզացիան ՀՀ-ում

Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասել է նա:

Ավելի վաղ ԲՏԱ նախարարը հայտարարություն էր տարածել այս առնչությամբ՝ նշելով, որ սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։