Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես ավելի վաղ արել էր Եվրամիությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Տեսեք, մենք ներկայումս օդային երթևեկություն չունենք Եվրամիության հետ։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյո՞ք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա, այո՛, քանի որ Բրյուսելը ձեզ կասի՝ փակեք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա», — ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անտեսել սա և չմտածել այս հարցերի մասին։
«Մենք մտածում ենք այս մասին, մենք գնահատում ենք սա», — ընդգծել է Օվերչուկը։