Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այս մասինհայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ դեպքի առթիվ փետրվարի 4-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով։




