Բռնnւթյան կոչ անելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

«Այսօր»-ը հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ ընթացք ստացավ բռնության կոչով հանդես եկած քաղաքացու հարցը։ «2026 թվականի հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք՝ Գառնիում, երբ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում, ՔՊ-ին պատկանող Civic.am-ի լրագրողի հարցին, թե ինչ է պետք անել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա՝ քաղաքացին պատասխանել էր․ «Մի հատ քար տփեն գլխին՝ սատկացնեն»։

Կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացինԳառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։