Հիանալի և շատ հաջող օր Ալյասկայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև ուշ երեկոյան հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և եվրոպական տարբեր առաջնորդների, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ի շատ հարգված գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բոլորը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի պատերազմին վերջ տալու լավագույն միջոցը ուղղակիորեն խաղաղության համաձայնագիր կնքելն է, որը վերջ կդնի պատերազմին, այլ ոչ թե պարզապես հրադադարի համաձայնագիր, որը հաճախ չի կատարվում:
Նախագահ Զելենսկին երկուշաբթի կեսօրին կժամանի Օվալաձև գրասենյակ: Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Դա կարող է փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն ուշադրության համար այս հարցում»,-գրել է Թրամփը։