Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ Արցախի ու Վեհափառի մասին արթիկցու հարցերից։ «Կաթողիկոսը չի կարող ՀՀ-ի դեմ գործել։ ՀՀ-ում պետությունից բարձր ոչ մի բան չի կարող լինել։ Կտրիճ Ներսիսյանը քեզ համար կաթողիկոս է, ինձ համար՝ ոչ։ Դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Ես ներկայացնում եմ ՀՀ-ն»,- ասաց Փաշինյանը։ «Բոլորս պետք է հարգենք կաթողիկոսին»,- պատասխանեց քաղաքացին։





