Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում։
Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադևոսն ու Բարդուղիմեոսը։
Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։
Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես։
Ասեմ. դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։
Դու իրականացնում ես Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։
Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն, նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։
Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում, բայց «թքեց փայտիկին»։
Հիմա էլ դո՞ւ…
Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։