Բոլորս՝ դեպի Էջմիածին, ազգովին կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին. Գառնիկ Դանիելյան

Պաշտպանելով Մայր Աթոռը՝ պաշտպանում ենք ինքներս մեզ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նա նաեւ նշել է. «Օրվա իշխանությունը անցնելով բոլոր սահմաններն ու գերազանցելով իր լիազորությունները՝ ԱԱԾ-ի միջողով մտավ Վեհարան։

Այն, ինչ կատարվում է հիմա Մայր Աթոռում և հայ հոգևորականության նկատմամբ, տեղի է ունեցել, մեկ էլ բոլշևիկների օրոք։

Ազգովին կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Սա մեր ինքնության, մեր գոյության, մեր արժանապատվության կռիվն է։

Բոլորս՝ դեպի Էջմիածին»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։