«Բոլոլա են սարքել, ինչ ուզում անում են ժողովրդի գլխին»․ քաղաքացի

«Չեմ վճարում ու չեմ էլ վճարելու, բոլոլա են սարքել, ինչ ուզում, անում են ժողովրդի գլխին։ Փաշինյանն ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ վճարի։ Էդ փաթեթներն էլ թող տանի կնգան տա, որ քիչ արտասահմանները ման գա ժողովրդի փողով»,- ասում է ուղեվարձի բոյկոտին միացած թոշակառուն։
«երեկ 53 համարի ավտոբուսը չէր քշում, քանի որ չէին վճարում»,- ասում է ավտոբուսի ուղևորը։ Իսկ մեկ այլ քաղաքացի էլ ասում է, որ եթե ժամանակավոր լիներ, ապա կվճարեր 150 դրամ, սակայն թանակցումը լինելու է մշտական և ի վիճակի չեն վճարել այդ 150 դրամը։