Բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ չի եղել. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով երբևէ չի ներկայացվել բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
Այսօր` ավելի վաղ, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը սոցցանցում ներկայացրել էր, թե ինչպես կարող է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար իջնել 3 դրամով` շնորհիվ ՀԷՑ–ում ավելացած 6 մլրդ դրամ գումարի։

«Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը»,–նշել են ՀԿԾՀ–ից։

Ընդգծվում է, որ նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։

«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին հոսանքի սակագինը իջեցնելու դիմում է ներկայացվել. փաստաբան

Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտին, ըստ ՀԾԿՀ–ի, դա որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։
«Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով. կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի` սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե ոչ»,–նշել են հանձնաժողովից։

Շեշտվում է` եթե ՀԷՑ-ը ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից դիմում մերժումից հետո հայտարարություն էր տարածել` ասելով, թե ներդրումների ավելացման ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։