ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունն, ըստ որի օրեր առաջ սրճարաններից մեկում աչքի էր ընկել ոչ կոռեկտ պահվածքով։
«Բնականաբար ես ընկերներիս հետ ժամանակ անցկացնում եմ, իսկ ինչ վերաբերում է սրճարանի միջադեպին, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 168-ի տեղեկություններով՝ օրերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել էր աղմկահարույց պատմության կիզակետում՝ ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով:
Հոկտեմբերի 4-ին վերջինս մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում:
Ժամեր անց, արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել: Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել: