Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնտեղ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։