Բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդն ու հինգ քահանաներ

Ինչպես հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան իրավապահները ձերբակալել են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին։
24Նյուզ-ի հաղորդմամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ևս Քննչական կոմիտե են տարել։ Նրանց ձերբակալություններն իրականացրել են ԱԱԾ աշխատակիցները: Լրատվականի տեղեկություններով, Քննչական կոմիտեն Արագածոտնի թեմից բերման է ենթարկել միանգամից հինգ քահանայի։

Այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Այս մասին լրատվականի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։