«Բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել». Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հաջողվել է բենզինի մենաշնորհը հաղթահարել, որի «մի ծայրը ՀՀ-ում էր, մյուս ծայրը՝ ՀՀ-ից դուրս»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ից սկսած իրենց, ի վերջո, հաջողվել է բենզինի շուկայի մենաշնորհը հաղթահարել՝ պնդելով, որ բենզինի համար Եռաբլուրը չեն մոռացել։

«2018-ին ինչքան ենք չարչարվել շուկայի մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Այո՛, դե յուրե հաղթահարել ենք։ Այս ընթացքում բենզինի ներմուծում էլ է եղել, ընդլայնվել է շուկան, բայց այն մենաշնորհները, որոնց մի ծայրը ՀՀ-ում է, մյուսը՝ ՀՀ-ից դուրս, մեզ չէր հաջողվում այդ մենաշնորհների խնդիրները լուծել։ Հիմա մեր բոլորի աչքի առաջ բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհը խաղաթղթերի տնակի նման քանդվում է»,- «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ «Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ, երբ ՀՀ սպառողները տասնամյակներով տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամենի համար։ Այսօր դրա համար պատասխանատվություն ու բացատրություն չեն ուզում տալ»,- ասաց նա։

Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։

«Երեկ տեսա՝ տենց էլի գրում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ Ո՛չ, այդպես չի, որովհետև զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։

Մեր եղբայրները ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, և ՀՀ-ն ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, արժանապատիվ մասնակից»,- ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։