Բելառուսը ստեղծում է բանակ, որը կարող է զսպել ցանկացած ագրեսորի եռնադը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը ստեղծում է մի բանակ, որն ընդունակ է «սառեցնել ցանկացած ագրեսորի եռանդը»։

«Համոզված եմ, որ ագրեսորին կարող է դիմակայել միայն ժամանակակից, շարժունակ, լավ հագեցած բանակը։ Այնպիսին, ինչպիսին մենք ձեզ հետ ստեղծել ենք այս բոլոր տարիների ընթացքում։ Բանակ, որն ընդունակ է սառեցնել ցանկացած ագրեսորի խանդավառությունը»,- ասված է Հայրենիքի պաշտպանի և զինված ուժերի օրվա առթիվ Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի խաղաղ ապագայի գրավականը եղել և մնում է երկրի զինված ուժերի հզորությունը, ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը, որոնք անհրաժեշտ է անդադար ամրապնդել սեփական աշխատանքով։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ի սկզբանե Բելառուսում մեծարվել են այն մարտիկները, ովքեր ծանր ժամանակներում կանգնել են երկրի պաշտպանության դիրքերում և իրենց զոհաբերելով՝ պաշտպանել են Հայրենիքի ազատությունն ու անկախությունը։

«Այդպես էր նաև 85 տարի առաջ՝ հիտլերյան արշավանքի սև տարիներին։ Այն ժամանակ Կարմիր բանակը, մեր պապերն ու նախապապերը փրկեցին երկիրն ու ժողովրդին՝ կոտրելով ֆաշիստական գազանի ողնաշարը և մեզ որպես ժառանգություն թողնելով Մեծ Հաղթանակը»,- նշել է նախագահը։

Նա կոչ է արել միշտ հիշել դա և հարգել հերոսների սխրանքը, «քանի որ մոռացումը հանգեցնում է նրան, որ ամեն ինչ կարող է կրկնվել»։

«Մենք դա ակնհայտորեն տեսնում ենք այսօր, երբ մեր հարազատ Բելառուսի սահմանագծերին նացիստների հետնորդները կրկին փորձում են զրահապատ բռունցք ձևավորել՝ դեպի Արևելք նետվելու համար։ Մենք այդ ամենը գիտենք, հետևում ենք և հասկանում»,- հավելել է Լուկաշենկոն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։