Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Երկու հետեւություն մեզ համար.
1. Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հստակ, նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։
2. Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։
Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։
Օրինակ, ցանցային եւ պերմանենտ աշխատանքից բացի մի 30 000-ոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ»,- գրել է նա։




