Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին հայտնում է «Բելտան»։
«Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», — հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում։
«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ասեք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչ այժմ, և այդպես էլ կլինի։ Վստահ եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի մեզ համար, որովհետև միշտ այդպես է եղել», ասել է Լուկաշենկոն։