Search
Close this search box.

ԲԴԽ խոսնակը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարական տալու հարցումների մասին

Please enter a valid URL

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար, ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանը։

«Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Քանի որ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը մտերիմ ընկերներ են, մամուլում լուրեր կան, որ Կարեն Անդրեասյանը եւս հրաժարական կտա: