ԲԴԽ նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով

Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Վահե Դոլմազյանը hրապարակեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի վճիռը: Նա մեղավոր ճանաչվեց 2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կերտով նախատեսված հանացանքի կատարման մեջ։

Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից զրկվեց 2 տարի ժամկետով։

Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ չհեռացման մասին ստորագրությունը մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։