ԲԴԽ նախագահ չի ընտրվել․ պարտականությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

ԲԴԽ-ն այսօր կրկին չի ընտրել կառույցի նախագահ։ Օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։